Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի մարդիկ: Գյուղ Ներքին Ծաղկավան:

Մելիքգյուղ-Ծաղկավանը Տավուշի հնագույն գյուղերից է։ Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մ. դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվում է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ։ Բլրի գագաթին գտնվում են շրջանաձև տեղադրված մեծ քարեբեկորներ։ Ամենայն հավանականությամբ, այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։ Հնում, ներկայիս Մելիքգյուղ-Ծաղկավանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք

... Ավելին.

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների աշակերտների միջև, գիտելիքների ստուգման, հետագա անելիքների ուղղվածության, կրթական կյանքն էլ ավելի աշխույժ պահելու նպատակով, անցկացվեց արդեն երկրորդ վիկտորինան: Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների միջև կայացած վիկտորինայի հաղթողը Գոշի կիրակնօրյայի թիմն է: Վիկտորինան տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում և անցավ չափազանց ակտիվ ու դրական մթնոլորտում, և որ ամենակարևորն է, մասնակիցները գերազանց արդյունք ցուցաբերեցին: Թիմերի

... Ավելին.

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Մարտ ամիսը հիշարժան կլինի Տավուշի կիրակնօրյա դպրոցների համար: Մարտի 6- ին Իջևանի թիվ 3-րդ դպրոցում կայացավ վիկտորինա՝ Իջևանի տարածաշրջանի բոլոր կիրակնօրյա դպրոցների մասնակցությամբ: Հաղթող թիմը Ներքին Ծաղկավան գյուղի կիրակնօրյա դպրոցն է, որն էլ կմասնակցի մարզային փուլին, որտեղ կմրցեն մնացյալ տարածաշրջանների հաղթող թիմերը նույնպես . Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների կիրակնօրյաները: Վիկտորինան իրականացվում է Աստվածաշնչյան թեմաներով:

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Իջևանի տարածաշրջանում Ամանորի և Սուրբ Ծննդյան այցելությունների շարքը եզրափակվեց ևս 2 միջոցառմամբ՝ Կայանավանում և Սարիգյուղում

Կայանավանում ելույթ ունեցան Կայանի, Ազատամուտի, և Վազաշենի կիրակնօրյա դպրոցները։ Ամանորյա ուրախությունն օրվա երկրորդ կեսին տեղափոխվեց Սարիգյուղ՝ Սուրբ Ծննդյան ավետիսը կրկին հնչեցրին Սարիգյուղ, Սևքար, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Աչաջուր և Կիրանց համայնքների կիրակնօրյա դպրոցների սաները։ Երեխաներին այցի էին եկել Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվները՝ Տեր Սիմեոն, Տեր Արշավիր, Տեր Թորգոմ քահանաները։ Ամանորյա նվերներն

... Ավելին.

Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց

Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս

... Ավելին.



Translate »